Մեդեսի» Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ +37411 370-370
«Շլացուցիչ ժպիտ», «Հոլիվուդյան ժպիտ» բառերն այսօր բարեկեցության, գեղեցկության և ինքնավստահության խորհրդանիշ են: Եթե դուք դժգոհ եք Ձեր ատամների չափսից, գույնից կամ ձևից, եթե Ձեր ատամների միջև չեղքերը չափազանց մեծ են, պլոմբերը տարբեր գույնի են կամ ատամների վրա կան ջարդուկներ, եթե Ձեր ատամները կորցրել են իրենց բնական գույնն ու փայլը՝ անմիջապես դիմեք “Մեդեսի” Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն
“Մեդեսի” կլինիկայում գործում են էսթետիկ ստոմատոլոգիայի հետևյալ ծառայությունները՝
Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման ժամանակակից համակարգերը թույլ են տալիս հասնել փայլուն արդյունքների՝ չվնասելով էմալն ու առողջ պահելով Ձեր ատամները: Պրոֆեսիոնալ սպիտակեցման այլընտրանք են հանդիսանում տնային պայմաններում սպիտակեցման հավաքածուները:
Գեղարվեստական վերականգնում կոմպոզիտային լուսաամրացող նյութերի օգնությամբ: Ժամանակակից կոմպոզիտային նյութերն ունեն կենդանի ատամների բնական գույն (սպիտակի ավելի քան 30 երանգ), փայլ և թափանցիկություն:
Վինիրները՝ բարակ կերամիկական թիթեղներ են, որոնք կարող են ուղղել այնպիսի թերություններ, ինչպիսին են՝ ջարդուկներ, դիաստեմաներ, ատամների տարիքային քայքայում, սեպաձև թերություններ, գույնի անդառնալի փոփոխություններ: Ատամի արտաքին մակերեսը հղկվում է, ատամնը մնում է կենդանի: Կերամիկական վինիրները չեն կորցնում փայլը և չեն փոխում գույնը ժամանակի ընթացքում: Դուք կունենաք հիանալի ժպիտ երկար տարիներ:
Յուրաքանչյուր մարդ ուզում է խուսափել բուժումից, այն է՝ լինել առողջ: Պրոֆեսիոնալ հիգիենան թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել բերանի խոռոչի հիվանդությունների առաջացման վտանգը: Առանց դրա չի կարող անցնել նաև բուժման ընթացքը: Ամենի պատճառը՝ ատամնափառն ու ատամնաքարն է:
Ատամնաքարի հեռացումը ուլտրաձայնային սքելերի (հղկիչ գործիքի) օգնությամբ: Այս պրոցեդուրան անցավ է և չի վնասում ատամների էմալը: Պիգմենտավորված ատամնափառի հեռացում: Այս պրոցեդուրայի համար օգտագործվում է փառը լուծող հատուկ սուսպենզիա: Ատամները դառնում են 2 երանգ ավելի բաց: Ատամները ծածկում են ֆթոր պարունակող լաքով՝ էմալի գերզգայունությունը վերացնելու համար: Պրոֆեսիոնալ հիգիենայի ողջ պրոցեդուրան տևում է մոտ 1 ժամ:
Ատամները փայլատվում են մի քանի պատճառներով, որոնցից ամենատարածվածներն են՝ բնական ծերացում, հին վերականգնումներ, միկրովնասվածքներ, դեղամիջոցների կիրառում, ներկող նյութերի (թեյ, սուրճ, կոլա, կարմիր գինի) օգտագործում: Ծխելը նույնպես նպաստում է ատամների վրա նստվածքաշերտի առաջացմանը, ինչը հանգեցնում է ատամների էմալի փայլատմանը:
Պրոցեդուրան հիվանդի առողջության մակարդակի հետ կապված չունի գրեթե ոչ մի հակացուցում, բացի այն իրավիճակներից, որոնք կապված են գենետիկ մակարդակի վրա ատամների գույնի պաթոլոգիական փոփոխությունների հետ:
Սակայն «սպիտակեցումը» ոչ միշտ է արդյունավետ: Փորձը ցույց է տալիս, որ մուգ դեղին և դեղնա-շագանակագույն ատամներով մարդիկ, որպես կանոն, հասնում են լավագույն արդյունքների ատամները սպիտակեցնելիս, քան նրանք, ովքեր ունեն գորշ կամ բաց երկնագույն-մոխրագույն ատամներ:
Այսպիսով, որքան շատ է փոխված Ձեր ատամների գույնը, այնքան նկատելի կլինի դրանց «սպիտակեցման» ազդեցությունը: Մանրամասն կարող է որոշել, արդյոք Ձեզ ցուցված է այս պրոցեդուրան:
Ատամների պրոֆեսիոնալ մաքրումից հետո որոշվում է էմալի սկզբնական գույնը: Հետո մեկուսացվում է լնդերի լորձաթաղանթը: Այնուհետև ատամներին քսվում է սպիտակեցնող գել և ակտիվացվում լույսով: Ընդ որում լույսի հոսանքի հզորությունը ընտրվում է անհատական կարգով յուրաքանչյուր հիվանդի համար և կախված է ատամների էմալի վիճակից, պիգմենտացիայի բնույթից և զգայունությունից: Պրոցեդուրան կրկնվում է մի քանի անգամ և ավարտվում է խորը ֆտորացմամբ, ինչը ամրապնդում է ատամների էմալն ու նվազեցնում զգայունությունը:
Շատ դեպքերում արդյունքն ապշեցուցիչ է: Սակայն երբեմն սպասումները գերազանցում են ստացված արդյունքը… Որպես կանոն, դա կախված է պրոցեդուրայի հանդեպ հաճախորդի չափազանց բարձր պահանջների և սպիտակեցման հայտնի մեթոդների հնարավորությունների գերագնահատման հետ: Ամեն դեպքում, արդյունքը չի կարող երաշխավորվել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ատամները սպիտակեցնելիս մենք պարբերաբար հասնում ենք էմալի գունաբացմանը 2-8 երանգով, և դա տպավորեցնում է:
Պահպանել «սպիտակեցման» պրոցեդուրայի արդյունքը որքան հնարավոր է երկար ժամանակ՝ դա Ձեր պատասխանատվությունն է: Այս հարցում բժիշկը կարող է օգնել միայն իր խորհրդով, դիետայի գրագետ ընտրությամբ (ներկող նյութերի տեսակետից) և ժամանակին պրոֆեսիոնալ մաքրմամբ: Բժիշկը ճիշտ կընտրի ատամների անհատական խնամքի միջոցներ, իսկ դրանց սպիտակությունը պահպանելու համար կընտրի ռացիոնալ հավաքածուներ և չափաքանակներ տնային պայմաններում սպետակեցման պրոցեդուրան անցակցնելու համար:
Ատամնափառը՝ դա սննդի մնացորդների և մանրէների կուտակումն է: Ատամները մաքրելիս մենք ոչ լիովին ենք հեռացնում փառը, ուստի ժամանակի ընթացքում այն պնդանում է և վերածվում ատամնաքարի: Միջին հաշվով, ատամնաքարի առաջացման ժամկետը կազմում է մոտ 6 ամիս: Ատամնաքարի առաջացման հիմնական պատճառները՝ -Նյութափոխանակության խանգարում -Ատամների ոչ կանոնավոր կամ սխալ մաքրում -Օրաբաժնի մեջ ածխաջրածնային սննդի գերակշռում -Կծվածքի խանգարում: Ատամների կիտվածություն, երբ առանց բժիշկի օգնության ֆիզիկապես հնարավոր չէ մաքրել սննդի մնացորդները միջատամնային արանքներից: Ինչի՞ն դա կարող է հանգեցնել -Տհաճ հոտ բերանից, որը մնում է նույնիսկ ատամները մաքրելուց հետո:
-Լնդի տակ գտնվող ատամնաքարը բերում է դրա բորբոքմանն ու արյունահոսականությանը: Այս ամենը՝ պարոդոնտիտի առաջին ախտանշաններն են: Պարոդոնտիտը՝ հիվանդություն է, որի հետևանքով ատամները ժամանակի ընքացքում կորցնում են իրենց ամրությունն ու տեղախախտվում են: Հիվանդը կարող է կորցնել ատամները, եթե չստանա համապատասխան բուժում: Ատամնաքարից կարող են առաջանալ նաև կարիոզ վնասվածքներ:
Ամբողջ վերը նշվածը կանխելու համար խորհուրդ է տրվում տարին 2 անգամ անցկացնել բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենայի պրոցեդուրա:
Ոչ: Երկար տարիների փորձը, միլիոնավոր անցկացված պրոցեդուրաները, ինչպես նաև բազմաթիվ հետազոտություններն ու կլինիկական փորձարկումները ապացուցում են, որ ատամների սպիտակեցումն անվտանգ է ատամների պինդ հյուսվածքների և բերանի խոռոչի լորձաթաղանթի համար: Ժամանակակից մեթոդները թույլ են տալկիս ստանալ լավ արդյունքներ՝ ոչ մի վնաս չհասցնելով հիվանդի առողջությանը:
Առաջին խորհրդատվությունն անվճար է:
«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է Ձեզ առողջություն և գեղեցիկ ժպիտ: