Medesy

ԻՄՊԼԱՆՏՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Главная » Ստոմատոլոգիա » Իմպլանտացիա

Մեդեսի» Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ +37411 370-370

Ատամների իմպլանտացիան՝ ժամանակակից ատամնաբուժության և պրոթեզավորման ոլորտում ամենահեռանկարային, արդիական և պահանջված ուղղությունն է: Դա ատամնաշապիկի հետագա տեղադրմամբ ոսկրային հյուսվածքի մեջ տիտանե ձողի արմատավորման տեխնոլոգիա է, որը հաջողությամբ կիրառվում է տասնամյակներ շարունակ: Իմպլանտի արմատավորումը բացակայող ատամի փոխարեն առանց հարակից առողջ ատամների հղկման (ինչպես կամրջատիպ պրոթեզների դեպքում) այս մեթոդի հիմնական առավելություններից մեկն է: Ատամների ամբողջ խմբի կորստի ժամանակ նույնպես կարելի է կիրառել պրոթեզավորում կամ իմպլանտացիա, սակայն սովորական պրոթեզն ազդում է խոսքի վրա, վատացնում է սննդի յուրացումը և շատ դեպքերում անբնական տեսք ունի: Հենց իմպլանտացիան է ապահովում առավել ամուր ֆիքսում, ծամողական ֆունկցիայի պատշաճ բաշխում, ատամներիբնական արտաքին տեսք և գրեթե անսահման օգտագործման ժամկետ:

Մենք մշտապես աշխատում ենք մեր բժիշկների մասնագիտական ունակությունները կատարելագործելու ուղղությամբ, ու թեև մեր բոլոր ատամնաբույժներն ունեն հեղինակավոր դիպլոմներ, մենք մշտապես կազմակերպում ենք իրենց համար լրացուցիչ դասընթացներ հեղինակավոր միջազգային կոնֆերանսներում, գիտական սիմպոզիումներում և մասնագիտական սեմինարներում: Մեծ ծավալի աշխատանքի շնորհիվ մեր օրթոպեդներն իրենց դրսևորել են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Մեր կլինիկան հանդիսանում է իմպլանտացիայի կենտրոն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի քաղաքացիների համար: Մեզ են դիմում նաև ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքացիները: Բնական է, որ սա մեր մասնագետների անթերի աշխատանքի և օգտագործվող որակյալ իմպլանտների արդյունքն է: Մեր կլինիկայում կան նաև բազմաթիվ հաճախորդներ, ում այլ կլինիկաներում հրաժարվել են կատարել իմպլանտացիա բարդ դեպքերում:

Отбеливание зубов

Ատամների սպիտակեցում

Импланты MIS

MIS իմպլանտներ

Импланты Dentium (Корея)

Dentium իմպլանտներ

Импланты Dentaurum

Dentaurum իմպլանտներ

Իմպլանտացիայի առավելությունները

Դեռևս մի քանի տարի առաջ ատամնաշարի վերականգնման ամենատարածված միջոցներ էին համարվում հանովի պրոթեզներն ու ատամնակամուրջները: Սակայն հանովի պրոթեզներն առաջացնում են օտար մարմնի տհաճ զգացողություններ և պատճառում բազում անհարմարություններ, իսկ ատամնակամրջի տեղադրումն ուղեկցվում է հարակից ատամների տաշմամբ, ինչը նպաստում է դրանց արագ շարքից դուրս գալուն: Իմպլանտացիան հնարավորություն է տալիս փոխարինել կորցրած ատամներն առանց հարակից ատամները տաշելու և լրացուցիչ մշակելու: Իմպլանտը կարող է տեղադրվել ատամնաշարի ցանկացած տեղում և լրացնել բացակայող ատամները տարբեր տարածականությամբ: Իմպլանտոլոգիան թույլ է տալիս վերականգնել նույնիսկ ամբողջովին անատամ ծնոտի ֆունկցիաները, ուստի կարող եք ընդմիշտ հրաժարվել հանովի պրոթեզից: Այս մեթոդը պահպանում է ոչ միայն ոսկրային հյուսվածքը, այլև ազատում է հարակից ատամներն ավելորդ ծանրաբեռնվածությունից սնունդ ընդունելու ժամանակ: Իմպլանտացիան բացարձակապես անցավ և անվնաս պրոցեդուրա է, իսկ իմպլանտները կարող են ծառայել մի քանի անգամ ավելի երկար, քան ատամնակամրջները կամ ատամները շապիկի տակ:

Իմպլանտացիան լիովին վերականգնում է ծամողական ֆունկցիան, մինչդեռ այլ մեթոդներն այսպես թե այնպես դնում են որոշակի սահմանափակումներ պրոթեզների և ատամնակամրջների օգտագործման ինտենսիվության վրա: Իմպլանտը բացարձակապես չի տարբերվում բնական ատամից և չի առաջացնում որևէ անհանգստություն՝ ոչ ֆունկցիոնալ, ոչ էլ էսթետիկ: Ատամնային իմպլանտի արժեքն ու իմպլանտացիայի գները ընդհանուր առմամբ ավելի բարձր են, քան ատամնաշարի վերականգնման ավանդական մեթոդների գները: Սակայն եթե համեմատենք ատամնակամրջի կամ պրոթեզի հետ կապված առաջացող խնդիրների լուծման համար ատամնաբույժին կանոնավոր այցելության ծախսերը, ապա իմպլանտի արժեքն արդարացված է բոլոր առումներով: Եթե Ձեզ հետաքրքրեց իմպլանտացիան, գները դուք կարող եք ճշտել մեր կլինիկայում, ինչպես նաև ավելի մանրամասն ծանոթանալ իմպլանտոլոգիայի ոլորտում մասնագիտացված մեր բժիշկների որակավորման և հնարավորությունների հետ:

Իմպլանտացիայի մեթոդները

Մեկ փուլից բաղկացած իմպլանտացիան իրականացվում է ատամի հեռացումից անմիջապես հետո: Ոսկրային հյուսվածքի մեջ տեղադրվում է տիտանե իմպլանտ ժամանակավոր շապիկով, որը հետագայում փոխարինվում է մշտականով: Տվյալ դեպքում իմպլանտը իրենից ներկայացնում է պտուտակից ու հենակից բաղկացած ամբողջական կոնստրուկցիա՝ ապագա պրոթեզն ամրացնելու համար: Այսպիսի էքսպրես մեթոդը թույլ է տալիս կրճատել իմպլանտների արմատավորման համար անհրաժեշտ ժամանակը և նվազեցնել պրոցեդուրաների անցկացման ժամանակ տհաճ զգացողությունները:

Երկու փուլից բաղկացած իմպլանտացիան՝ դասական, ժամանակով փորձարկված մեթոդ է: Նախ, իմպլանտը տեղադրվում է ոսկրային հյուսվածքի մեջ և ժամանակ է տրվում այն արմատավորվելու համար: Որոշ ժամանակ անց մշտական ատամնաշապիկը տեղադրվում է իմպլանտի մեջ պտուտակված կամարակալի վրա: Այս մեթոդի օգտագործումը դարձնում է իմպլանտացիայի պրոցեդուրան ավելի երկարատև, սակայն շատ դեպքերում այն ատամնաշարը վերականգնելու համար միակ հնարավոր տարբերակն է:

Իմպլանտացիայի փուլերն ու ժամկետները

Իմպլանտացիայի պրոցեդուրայի անցկացման ժամկետները կախված են նախ և առաջ ընտրած սխեմայից՝ մեկ փուլով կամ երկու փուլով: Երկու փուլից բաղկացած իմպլանտացիան բավականին շատ ժամանակ է պահանջում, քանի որ մինչ շապիկի տեղադրումը անհրաժեշտ է, որպեսզի իմպլանտի արմատավորման գործընթացը հաջող անցնի: Միջին հաշվով, ողջ գործընթացը կարող է տևել 3-6 ամիս: Ժամկետների վրա ազդում է նաև այն, թե արդյոք կկատարվի ոսկրի աճեցում (օսթեոպլաստիկա), ինչպես նաև բուժվող հիվանդի անհատական առանձնահատկությունները: Մեկ փուլից բաղկացած էքսպրես իմպլանտացիայի պարագայում իմպլանտի տեղադրումը ժամանակավոր շապիկի հետ միասին կարելի է ավարտել մեկ այցելության ընթացքում, սակայն մշտական շապիկի տեղադրումը պահանջում է ժամանակ այն պատրաստելու համար:

Իմպլանտներ

Իմպլանտների վրա պրոթեզավորման արդյունքը հիմնականում կախված է ոչ միայն վիրաբույժ-իմպլանտոլոգի և պրոթեզավորող բժիշկի որակավորումից, այլև կոնկրետ կլինիկայում օգտագործվող իմպլանտնմերի մոդելներից: “Մեդեսի” ստոմատոլոգիական կենտրոնում օգտագործում են հիմնականում որակյալ և իրենց դրսևորած այնպիսի ընկերությունների իմպլանտներ, ինչպիսին են՝ DENTIUM (Հարավային Կորեա), DENTAURUM (Գերմանիա), MIS (Իսրայել), NOBEL (ԱՄՆ), SIMPLE SWISS (Շվեյցարիա): Բնական է, որ հանգամանորեն ընտրված իմպլանտների շնորհիվ մեր կլինիկայում առկա է իմպլանտների արմատավորման ամենաբարձր տոկոսը և ամենաերկար ծառայության ժամկետը:

Իմպլանտը տեղադրելուց հետո

Տեղադրումից առաջին երկու շաբաթից հետո իմպլանտը հատուկ խնամք է պահանջում: Այդ ժամանակահատվածում այն պետք է «արմատավորվի», իսկ լնդերն ու բերանի խոռոչը պետք է ընդունեն նոր, թեև բնական ատամին առավել մոտեցրած նյութը: Այս տասնչորս օրերի ընթացքում աշխատեք օգտագործել հնարավորինս ավելի փափուկ, վիտամիններով հարուստ սնունդ: Որոշ մթերքներ կարելի է տրորել՝ հասցնելով խյուսի վիճակի, սակայն պետք է խուսափել օգտագործել կոշտ պտուղներ իրենց թարմ վիճակում:

Уход за Имплантом

Իմպլանտի խնամքը

Зубной Щеткой

Ատամի խոզանակով

Иригатором

Ոռոգիչով

Зубной нитью

Ատամնաթելով

Առաջին երեք օրը ատամները մաքրելիս աշխատեք չդիպչել իմպալնտին ատամի խոզանակով:

Իմպլանտի խնամքի կանոնները

Իմպլանտները պետք է մաքրել այնպես, ինչպես առողջ ատամները՝ ամեն օր առավոտյան և երեկոյան: Մաքրման տեխնիկան տեղադրված իմպլանտի դեպքում նույնն է, ինչ մյուս բոլոր դեպքերում՝ անհրաժեշտ է մաքրել շապիկը, ատամների միջև արանքները, լնդերը, իմպլանտի ներքին (դեպի լեզու ընկած) կողմը: Անհրաժեշտ է մանրակրկիտ մաքրել իմպլանտի այն մասը, որն անմիջապես հարում է լնդին:
Իմպլանտները մաքրելու համար կարելի է օգտագործել ինչպես սովորական ատամի խոզանակներ (փափուկ կամ միջին կոշտության մազիկներով), այնպես էլ էլեկտրական խոզանակներ:

Իմպլանտների ծառայության ժամկետը

Իմպլանտների ծառայության ժամկետը կախված է գործոնների երկու խմբից:
Առաջին խումբը՝ դա օբյեկտիվ գործոններն են, որոնք կախված չեն բուժվող հիվանդի սեփական գործողություններից: Այս խմբին են պատկանում՝ իմպլանտի հիմքում օգտագործվող նյութի (օրինակ՝ տիտանի) ամրությունը, դրա տեխնիկական հատկությունները; շապիկի տեղադրման ճշտությունը, ժամանակակից նյութերի օգտագործումը; վիրահատության անցկացման գրագիտությունը, ստերիլության պահպանումը:

Գործոնների երկրորդ խումբը բաղկացած է բուժվող հիվանդի սուբյեկտիվ գործողություններից, որոնք կարող են կամ երկարացնել իմպլանտների ծառայության ժամկետը, կամ զգալիորեն կրճատել այն: Դրանցից հիմնականներն են՝ ատամնային իմպլանտների խնամքի կանոններին հետևելը; բժիշկ-ատամնաբույժին կանոնավոր այցելելը; վատ սովորությունների առկայությունը (հաճախ դա ծխելն է) նվազեցնում է իմպլանտների ծառայության ժամկետը:

Բարձրորակ իմպլանտները, ատամնային իմպլանտների խնամքի կանոններին ճիշտ հետևելիս, կարող են ծառայել 15 և նույնիսկ 25 տարի: Իմպլանտների վրա պրոթեզների ծառայության ժամկետը 10 տարի է: Իմպլանտների խնամքի կանոններին չհետևելու դեպքում դրանց ծառայության ժամկետը կարող է կրճատվել մինչև 3-5 տարի:

Ատամնային իմպլանտները, ինչպես և բնական ատամները կարող են ենթարկվել ագրեսիվ միջավայրի ազդեցության, ինչի հետևանքով առաջանում են միկրոճաքեր, ջարդուկներ: Դա սարսափելի չէ՝ ժամանակակից ատամնաբուժության բարձր մակարդակի շնորհիվ իմպլանտը կարելի է հեշտությամբ և արագ վերականգնել՝ առանց այն լիովին փոխարինելու:

“Մեդեսի” ստոմատոլոգիական կենտրոնը ցանկանում է Ձեզ առողջություն ու գեղեցիկ ժպիտ:

«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է առողջություն և գեղեցիկ ժպիտ։

Մենահատ իմպլանտ

Կլինիկայի շենքը

Օրթոպեդի սենյակը

Ատամնաբույժի սենյակը

Բարձրորակ իմպլանտներ

Անկրկնելի ժպիտ

Սպասասրահ

Իմպլանտի տեղադրումը