Մեդեսի» Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ +37411 370-370
Բազմամյա փորձի և որակավորված անձնակազմի շնորհիվ ձեռք բերված վիրաբուժական ստոմատոլոգիայի կատարելությունը հասել է այն մակարդակի, երբ ցավի վախն այսօր ավելի շուտ միֆ է, քան իրականություն:
«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը ատամնաբուժական վիրաբուժության ոլորտում մատուցում է ամենատարբեր ծառայություններ, որոնց նպատակն է՝ ատամի պահպանումն ու վերականգնումը: Ժամանակակից տեխնոլոգիաների և մեր բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք աշխատում ենք նույնիսկ ամենաբարդ պրոցեդուրան անցկացնել առավել անցավ ու հարմարավետ հիվանդի համար:
Վիրահատություններ անցկացվում են այն դեպքերում, երբ բուժման սովորական մեթոդներն այլևս արդյունավետ չեն, իսկ վնասված ատամը կարող է դառնալ օրգանիզմի ընդհանուր վիճակի վատթարացման պատճառ:
Բոլոր պրոցեդուրաներն անցկացվում են տեղային անզգայացման կամ սեդացիայի միջոցով: Բժիշկներն իրենց աշխատանքում կիրառում են բուժման նորագույն մեթոդներ, նորամուծություններ, իսկ ատամների բուժումն անցկացվում է ամենաժամանակակից տեխնիկայով հագեցած սենյակներում:
Վիրաբուժական ստոմատոլոգիայի հիմնական ուղղությունները “Մեդեսի” բժշկական կենտրոնում
Մեր բժիշկները ատամների հեռացմանը դիմում են այն դեպքերում, երբ բուժումն այլևս արդյունավետ չէ: Ատամների հեռացման անցավությունը կախված է ցավազերծման որակից և բժիշկի պրոֆեսիոնալիզմից: Կլինիկայում օգտագործվող անզգայացուցիչ միջոցները թույլ են տալիս ատամների հեռացումն անցկացնել բացարձակապես անցավ և խուսափել անզգայացուցիչ միջոցի ազդեցությամբ պայմանավորված բարդություններից: Մենք օգտագործում ենք միայն ստուգված, բարձր էֆեկտիվության դեղամիջոցներ: Մեր վիրաբույժների պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի դրվում՝ այստեղ աշխատում են բարձրակարգ, բազմամյա փորձ ունեցող բժիշկներ:
Պերիօդոնտիտի ձևերից մեկը՝ գրանուլեմատոզ պերիօդոնտիտը ռենտգենագրական ճանապարհով բնութագրվում է կլորաձև ոսկրային հյուսվածքի քայքայմամբ, ավելի պարզ ասած՝ կիստայի ձևավորմամբ: Հարկ է նշել, որ արմատային կիստաներից բացի կարող են կիստաներ ձևավորվել նաև չծկթած ատամների շուրջ (ֆոլիկուլյար կիստաներ): Այդպիսի կիստաները կարող են թարախակալել: Սրացման փուլում բորբոքային կիստայի առաջատար ախտանիշներն են՝ մղկտուն ցավեր ծնոտում, լնդի բորբոքում և այտուց լնդի պրոյեկցիայի և անցումային ծալքի շրջանում, դեմքի փափուկ հյուսվածքների այտուց, երբեմն ջերմության բարձրացում և ընդհանուր ինքնազգացողության վատթարացում, գլխացավ, թուլություն, ախորժակի նվազեցում: Կիստայի հեռացման տարբերակները որոշվում են նրա տեղայնացմամբ ու չափերով: Ցանկացած դեպքում, վիրահատության պլանը մշակում է հենց բժիշկը՝ հաշվի առնելով հետագա բուժումը
Ատամների իմպլանտացիա կարելի է կատարել ոչ բոլոր հիվանդներին, քանի որ նրանք չունեն բավարար ոսկրային հյուսվածք: Ոսկրային պլաստիկային դիմում են օրթոպեդիկ բուժման ժամանակ պրոթեզը ամրացնելու անհնարինության դեպքում՝ ծնոտի ատամնաբնային ելունդի փոքր ծավալի հետևանքով: Ոսկրային պլաստիկան՝ դա ոսկրային հյուսվածքի վերականգնմանն ուղղված վիրահատություն է, որն անհրաժեշտ է ատամնաշարի վերականգնման խնդիրների հետագա լուծման համար: Ոսկրային պլաստիկան՝ բուժման ինքնուրույն մեթոդ չէ, այլ օժանդակ պրոցեդուրա, որը նպաստում է պրոթեզի ֆիքսմանը կամ բարելավում է էսթետիկան:
Սանձիկների պլաստիկան պատկանում է բերանի խոռոչում անցկացվող վիրահատություններին: Սանձիկները բերանի խոռոչում շատ կարևոր ֆունկցիա են կատարում: Լեզվի սանձիկի շնորհիվ մենք ճիշտ ենք առոգանում հնչյունները, իսկ եթե սանձիկը չափազանց կարճ է, ապա հնչյունների արտասանումը խնդրահարույց է դառնում: Նորածին երեխաների մոտ վերին և ստորին շրթունքի կարճ սանձիկը կարող է հանգեցնել զարգացման ետ մնալուն և նյարդային համակարգի խախտմանը: Սանձիկների պլաստիկան հնարավոր է ցանկացած տարիքում, սակայն որքան շուտ այն կատարվի, այնքան մեծ է հավանականությունը, որ այն չի հանգեցնի բացասական հետևանքների: Սանձիկների (լեզվի, շրթունքի սանձիկ) պլաստիկան նույնպես բուժման ինքնուրույն մեթոդ չէ, այլ օժանդակ պրոցեդուրա է, որը թույլ է տալիս կանխել աճի դանդաղեցումն ու ծնոտի դեֆորմացիան մանկական հասակում, ինչպես նաև ատամների արմատների մերկացումը հասուն տարիքում:
Իմաստության ատամները, ինչպես նրանց անվանում է ժողովուրդը, հանդիսանում են մի շարք անհարմարությունների պատճառ ցանկացած տարիքում: Նրանք ծկթում են տարբեր կերպ՝ ոմանց մոտ մեկ առ մեկ, մյուսների մոտ՝ բոլորը միանգամից, մեկի մոտ՝ վաղ, մյուսի մոտ՝ ավելի հասուն տարիքում: Սակայն գրեթե բոլորն էլ անտանելի ցավ են պատճառում այդ ընթացքում: Բացի այդ, իմաստության ատամները հաճախ դառնում են սխալ կծվածքի պատճառ: Նույնիսկ ծկթման փուլում, նեղ ծնոտի դեպքում նրանք կարող են փչացնել կծվածքը:
Իմաստության ատամի սխալ դիրքը, որը հենվում է յոթերորդ ատամի առմատի վրա, քայքայում է հարակից ատամն ու առաջացնում արմատի կարիես: Այս դեպքում արմատի կարիեսի բուժումը դառնում է շատ բարդ, իսկ երբեմն նույնիսկ անհնարին: Ուստի, իմաստության ատամը ենթակա է լինում հեռացման:
Շատերը փորձում են ձգձգել իմաստության ատամի հեռացման պրոցեդուրան՝ վախենալով ուժեղ ցավից: Սակայն հաբերով ու ժողովրդական միջոցներով դուք միայն ավելի կբարդացնեք խնդիրը: Խորհուրդ ենք տալիս թեկուզ չնչին անհարմարավետության դեպքում դիմել ատամնաբույժին, ով ճիշտ խորհուրդ կտա Ձեզ և կպատմի հետագա գործողությունների մասին:
Իսկ եթե իմաստության ատամները Ձեզ մոտ արդեն ծկթել են, ճիշտ դիրքում են, մասնակցում են ծամողական գործընթացում և ոչ մի անհանգստություն չեն պատճառում, ապա դրանք կարող են չհեռացվել: Բացի այդ, իմաստության ատամները լինում են շատ օգտակար և տալիս են անշարժ պրոթեզավորման երաշխիք, օրինակ, եթե Ձեզ մոտ բացակայում է յոթերորդ ատամը կամ մաինգամից յոթերորդ և վեցերորդ ատամները:
Հեմիսեկցիան՝ դա արմատի և իրեն պատկանող ատամի մասնակի հեռացում է, որը հնարավոր չէ բուժել: Այս դեպքում տվյալ ատամի մնացած մասը օգտագործվում է ատամնաշարի ամբողջականության վերականգնման համար: Այսպիսի վիրաբուժական միջամտությունը կատարվում է էական վարակի օջախի կամ ատամնային արմատների անոմալ դիրքի պարագայում:
Ցիստէկտոմիան, ինչպես նաև ցիստոտոմիան՝ օդոնտոգենիկ կիստաների բուժման և ատամնարմատների գագաթների վրա առկա խրոնիկ բորբոքված օջախների հեռացման մեթոդների համալիրի տարատեսակ է: Ցիստէկտոմիան՝ բացարձակապես արմատական վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում կատարվում է կիստայի և նրա պատյանի հեռացում: Իսկ ցիստոտոմիան՝ կիստայի ավելի քիչ արմատական բուժում է վիրահատական միջամտությամբ, որի ընթացքում հեռացվում է կիստայի կողմնային պատը և կատարվում է դրա ծայրակցումը բերանի խոռոչի հետ:
Ատամնաշապիկի երկարացումը՝ վիրահատություն է, որը հնարավորություն է տալիս օգտագործել լնդի մակարդակից ավելի ցածր գտնվող արմատները: Այս միջամտության նպատակն է՝ երկարացնել ոչ թե ատամների մակերեսը, այլ ատամնաշապիկը:
Ատամը պահպանող վիրահատություններ (լաթային)՝ այս վիրաբուժական միջամտությունները կիրառվում են պարոդոնտի հիվանդությունների բուժման համար և ուղղված են ատամնաոսկրային հյուսվածքի հետագա քայքայման կանխմանը:
Բացի վերը նշված ծառայություններից, “Մեդեսի” բժշկական կենտրոնում կատարվում են նաև՝
Ինչպես տեսնում եք, այսօրվա ստոմատոլոգիայում գրեթե չկան անելանելի իրավիճակներ, կարևորը՝ արագ դիմել բժիշկի:
Առաջին խորհրդատվությունն անվճար է: