Մեդեսի» Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ +37411 370-370
Մեզանից գրեթե յուրաքանչյուրի մոտ վաղ թե ուշ գալիս է մի ժամանակ, երբ ծագում են ատամների կամ լնդերի հետ խնդիրներ և անհրաժեշտ է լինում դրանք բուժել: Թվում է թե ոչ մի սարսափելի բան չկա, կարելի է շարունակել այդպես ապրել, բայց այնուամենայնիվ մենք այցելում ենք ատամնաբուժարան. ինչու՞:
Ներկայումս ստոմատոլոգիայի զարգացման մակարդակը թույլ է տալիս բուժել նույնիսկ այն ատամները, որոնք նախկինում համարվում էին անհուսալի և դրանք հեռացվում էին: Այժմ բժիշկները մեծ ուշադրություն են դարձնում ատամնարմատին և փորձում բուժել այն՝ դրանով իսկ խուսափելով հեռացումից: Հենց այնտեղ է գտնվում արմատային խողովակը: Դա ատամնարմատի ներսում մի տեղ է, որտեղ գտնվում է պուլպան (ատամն ու նյարդը սնուցող արյունատար անոթներ, որոնց շնորհիվ մենք զգում ենք ցավը):
«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը մատուցում է բոլոր թերապևտիկ ծառայությունների մի ամբողջական շարք, մասնավորապես՝
Կարիեսը՝ ատամի պինդ հյուսվածքների՝ արծնածածքի և դենտինի հիվանդություն է, որն արտահայտվում է ատամի գույնի փոփոխությամբ, հետագայում՝ դրա կառուցվածքի կակղեցմամբ (դեմիներալիզացիա) և քայքայմամբ և խոռոչի տեսքով արատի ձևավորմամբ: Կարիեսի առաջացման և զարգացման հիմնական պատճառը՝ այն փափուկ ատամնային փառի բակտերիաներն են, որն անհրաժեշտ է հեռացնել ամեն օր ատամները մաքրելիս, ինչի մասին ատամնաբույժները մշտապես հիշեցնում են իրենց հաճախորդներին:
Ատամի կարիեսի բուժումը բաղկացած է մի քանի փուլից: Նախ՝ արծնածածքի և դենտինի կարիեսից վնասված մասերը հեռացվում են բոր մեքենայի օգնությամբ, այնուհետև՝ օգտագործելով ատամնալիցքի նյութեր, վերականգնվում է ատամի անատոմիական ձևը: Թե ինչպիսի բուժում է սպասվում հիվանդին՝ կախված է ատամի պինդ հյուսվածքների վնասվածքի աստիճանից:
Ամենաբարդը՝ խորը կարիեսի բուժումն է, քանի որ կարիեսի զարգացման այս փուլը կապված է խորը հուսվածքներում ինֆեկցիայի ներթափանցման և բորբոքման զարգացման հետ. այդ հյուսվածքներում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջավորություններ ու արյունատար անոթներ: Կարիեսի բուժումը խորը զարգացման փուլում պահանջում է փափուկ վնասված հյուսվածքների ամբողջական հեռացում կակղանի խոռոչից և ատամնարմատների խողովակներից, ինչից հետո կատարվում է ստեղծված խոռոչի մանրազնին մաքրում և միայն դրանից հետո՝ հերմետիկ լեցում (պլոմբում):
Ինչ վերաբերվում է մակերեսային և միջին կարիեսի բուժմանը, ապա այն նույնպես ներառում է պրեպարացում(վնասված հյուսվածքների հեռացում)՝ հաջորդող պլոմբմամբ: Կարիեսի բուժման վերջնական փուլը՝ լիցքի (պլոմբայի) ողորկումն է և ճիշտ կծվածքի վերականգնումը: Միայն կարիեսի բուժումը կարիոզ կետի փուլում չի պահանջում բոր մեքենայի միջամտություն: Այստեղ ատամների բուժումը կարող է սահմանափակվել րեմիներալիզացնող թերապիայով, այն է՝ ատամների միներալ բալանսի վերականգնում պրոֆեսիոնալ մածուկների, ֆտոր պարունակող լաքերի և անհրաժեշտ միներալներով հագեցած լոիծույթների օգնությամբ:
Ատամնալցումը (պլոմբումը)՝ այլևս այն տհաճ պրոցեդուրան չէ, որի պատճառով մեծահասակներն ու երեխաները վախենում էին այցելել ատամնաբույժի: Ժամանակակից սարքավորումների շնորհիվ կարիոզ խոռոչի մշակումն անցկացվում է արագ և անցավ: Այցելուի ցանկությամբ կամ անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է անզգայացում կատարել: Լեցման պրոցեդուրան բաղկացած է հետևյալ փուլերից՝ վնասված հյուսվածքների հեռացում և լիցքի համար տեղի պատրաստում; ստացված խոռոչի մշակում անտիսեպտիկով և թթվի լուծույթով; նյութի ավելի լավ ամրացմանը նպաստող նյութերի կիրառում և ատամնալիցքի տեղադրում: Այնուհետև այն հղկվում է, որպեսզի այցելուն չզգա անհարմարավետություն ծամելու և բերանը փակելու ժամանակ: Պրոցեդուրան տևում է 20-30 րոպե, սննդի և ըմպելիքների օգտագործումը թույլատրվում է: Խորը կարիեսի և պուլպիտի բուժման ժամանակ, որն անցկացվում է մի քանի փուլով, բժիշկը կարող է սկզբից ժամանակավորապես տեղադրել լիզքը՝ ատամի խոռոչ ներարկված դեղը մեկուսացնելու համար: Այն պատրաստվում է նյութերից, որոնք չեն փոխներգործում թքի հետ: Որոշ ժամանակ անց այդ լիցքերը փոխարինվում են սովորականներով:
Պուլպիտը՝ ատամի հետ պատահող ամենամեծ անախորժություններից մեկն է: Ուժեղ ցավը ստիպում է մարդուն օգնություն փնտրել ատամնաբույժի մոտ: Բայց ի՞նչ կարող են առաջարկել մասնագետները տվյալ իրավիճակում:
Հիմնական մեթոդը՝ «նյարդի» հեռացումն է, որին հաջորդում է արմատախողովակների լեցումը: Նախկինում պուլպիտի բուժումն անցկացվում էր մի քանի փուլերով: Դա պայմանավորված էր ատամնաբույժի պաշարում բարձր էֆեկտիվության ցավազրկող միջոցների բացակայությամբ, արմատախողովակների մանրազնին լայնացման համար գործիքների պակասով, ինչի արդյունքում ատամնալցման (պլոմբման) որակը շատ հաճախ հեռու էր բավարար լինելուց:
Ձեզանից շատերը հավանաբար հիշում են կամ նույնիսկ ունեն վարդագույնի բոլոր երանգներով ներկված որոշ ատամներ: Դա այն բուժման մեթոդների ժառանգությունն է: Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս բուժել արմատախողովակները, հազվադեպ բացառությամբ, մեկ այցելությամբ, ընդ որում բժիշկը կարող է օգտագործել ատամնալիցքի մածուկներ, որոնք չեն փոխում ատամի գույնը: Ժամանակակից ստոմատոլոգիայի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է՝ հատուկ սարքի՝ ապեքս-լոկատորի հայտնվելը, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել խողովակների երկարությունը (մինչև 0,5 մմ) և, հետևաբար, ճիշտ պլոմբել դրանք:
Արմատախողովակի լեցումը(պլոմբումը)՝ պուլպան հեռացրած ատամի բուժման կարևոր փուլերից մեկն է: Բուժման երկարատև արդյունքը կախված է նրանից, թե որքան հերմետիկ է լեցված խողովակը: Դատարկ կամ մասնակի լցված արմատախողովակում զարգանում են միկրոօրգանիզմներ, որոնց կենսագործունեության նյութերը առաջացնում են ատամի շուրջ ոսկրի բորբոքում և դրա աստիճանաբար քայքայում, ինչպես նաև ընդհանուր բացասական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Խողովակի լեցման ժամանակակից մեթոդները կիրառում են հատուկ նյութ՝ գուռապերչ: Գույություն ունեն խողովակում գուտապերչի խտացման (կոնդենսացման) երկու մեթոդ՝ 1. Լատերալ կոնդենսացում, երբ ատամնախողովակի մեջ խտորեն տեղադրվում են մի քանի կոնաձև գուտապերչ գամիկներ: 2. Ուղղահայաց կոնդենսացում, երբ խողովակի մի մասը՝ կոնաձև գամիկները տեղադրելուց առաջ նախապես լեցվում է տաքացված գուտապերչով: Այս մեթոդը դրսևորել է իրեն որպես առավել ապահով: Խողովակների լեցումը տերմոֆիլ գուտապերչով՝ ուղղահայաց կոնդենսացման ճանապարհով՝ ստուգված և արդյունավետ մեթոդ է, որը կիրառում է ԱՄՆ-ի էնդոդոնտիստների մեծ մասը:
Մարդու ատամը՝ դա ոչ միայն ոսկոր է, այն ունի շատ բարդ կառուցվածք: Ատամնարմատների մոտ գտնվում է պուլպա կոչվող մի շատ կարևոր օրգան, որն իրենից ներկայացնում է արյունատար անոթների ու նյարդային վերջավորությունների միահյուսում: Սովորաբար մարդիկ հենց այս օրգանն են անվանում նյարդ, երբ հարցնում են բժիշկին, թե ինչպես են հեռացնում նյարդը ատամից, խոսքը գնում է հենց պուլպայի հեռացման մասին:
Մեր կլինիկայում նյարդը հեռացնում են մեկ այցելության ժամանակ, ինչը հնարավոր է դարձել անեստեզիայի ժամանակակից արդյունավետ մեթոդների շնորհիվ: Անզգյացումը կատարելուց հետո բժիշկը կարող է մուտք գործել դեպի պուլպա և հեռացնել վնասված դենտինը (ատամոսկրը)՝ հիվանդին որևէ ցավ չպատճառելով: Պուլպան հեռացվում է հատուկ գործիքների օգնությամբ, և ամբողջ գործընթացը տևում է մոտ կես ժամ:
Նյարդը հեռացնելուց հետո ատամը դառնում է ավելի փխրուն, այն ավելի շատ է ենթարկված արտաքին միջավայրի ազդեցությանը, քան առողջ ատամները: Երբեմն շատ դժվար է նյարդին հասնել, և որպեսզի կատարել որակյալ դեպուլպացիա, բժիշկը ստիպված է լինում վերացնել ատամի մեծ մասը, իսկ հետագայում տեղադրել ատամնապսակ: Որպեսզի հնարավորինս խուսափել այնպիսի պրոցեդուրայից, ինչպիսին է ատամի նյարդի հեռացումը, աշխատեք կանխել կարիոզ պրոցեսների զարգացումը: Մանրազնին հետևեք բերանի խոռոչի հիգիենայի բոլոր կանոններին և մի մոռացեք այցելել ատամնաբույժի առնվազն կես տարին մեկ անգամ:
Առաջին խորհրդատվությունն անվճար է: