Որովայնի ձգումը վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ, ներառում է լիպոսակցիա, ավելորդ ճարպը հեռացնելու կտրվածք, ինչպես նաև ավելորդ մաշկի հեռացում։ Միջամտության հետևանքով առաջանում է մեծ սպի, որը որովայնի ստորին հատվածում գտնվող ցայլքից ձգվում է մինչև ազդրի վերին հատված։
Որ՞ն է աբդոմինոպլաստիկայի և լիպոսակցիայի տարբերությունը
Լիպոսակցիան հեռացնում է ճարպի մեծ մասը, որը գտնվում է որովայնի շրջանի մաշկի տակ և մկանների վրա։ Եթե ունեք մկանների բավարար տոնուս, լիպոսակցիան կարող է բերել ապշեցուցիչ արդյունքի՝ պահպանելով բնական տեսքը նվազագույն սպիերով։ Մեծ մասամբ, երբ մաշկի բնական առաձգականությունը բավարար է, այն հեշտ է սեղմվում և մաշկի հեռացման կարիք չի լինում։ Որպես կանոն՝ աբդոմինոպլաստիկան իր մեջ ներառում է ճարպի հեռացման նպատակով կատարվող լիպոսակցիա և որովայնի ստորին հատվածի մաշկի մեծ մասի հեռացում, այդ թվում նաև՝ պորտի վիրաբուժական տեղափոխում։ Դա կարող է հանգեցնել որովայնի առաջային պատի ամբողջ երկայնքով (ցայլքի շրջանից մի փոքր վեր) ձգվող տգեղ սպիի և պորտի անբնական տեսքի։ Ի տարբերություն աբդոմինոպլաստիկայի՝ լիպոսակցիայից հետո վերականգնումն ավելի ապահով է, դյուրին և արագ։
Աբդոմինոպլաստիկայի առավելությունները
Այս միջամտության շնորհիվ հեռացվում են խորը բծերը, թառամած մաշկը։ Այնուամենայնիվ, թառամած մաշկի առկայությունը չի նշանակում, որ անհրաժեշտ է հենց այս միջամտությունը։
Լիպոսակցիան համապատասխանում է այն պացիենտներին, որոնց մոտ որովայնի շրջանի մկանները հղիությունից հետո շատ ձգված չեն։ Լիպոսակցիայից հետո որովայնի շրջանի մաշկը հաճախ դառնում է առաձգական, այնպես որ մաշկի հեռացման անհրաժեշտություն չի լինում։
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձգման թերությունները
Այս միջամտությունը հաճախ ասոցացվում է տգեղ սպիի, ցայլքի և որովայնի շրջանի ստորին հատվածի դեֆորմացիայի հետ։ Աբդոմինոպլաստիկան հանդիսանում է ավելի ռիսկային, քան լիպոսակցիան և ունի բարդությունների առաջացման ավելի բարձր տոկոս, ինչպիսին օրինակ թոքային էմբոլիան է։ Շատ դեպքերում միայն լիպոսակցիայի իրականացումն ապահովում է հիանալի արդյունք և հնարավորություն է ընձեռում խուսափել ռիսկերից, ինչպես նաև աբդոմինոպլաստիկայի հետ կապված հավելյալ վճարումներից։