Մեր կայքի հարգելի այցելուներ, «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնն ու մեր բարձր որակավորում ունեցող բժիշկները միշտ ուրախ են ընդունել Ձեզ մեր կլինիկայում:
Մենք հպարտ ենք մեր բժշկական անձնակազմով: Մեր կլինիկայի բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի ու Միացյալ Նահանգների լավագույն կլինիկաներում, մասնակցում են միջազգային գիտաժողովների և սիմպոզիումների փորձի փոխանակման համար:
Բարի գալուստ «Մեդեսի»:
Մկրտումյան՝ Մ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը, այնուհետև ստացել է հետբուհական կրթություն (1996-2002 թթ.) և բժիշկ-ստոմատոլոգ-օրթոդոնտ որակավորումը: 2007 թ-ին՝ ավարտելով Կրթության Միջազգային Ակադեմիան «Տնտեսագիտություն և Ձեռնարկությունների Կառավարում» մասնագիտությամբ, ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը: Հավաստագրված տնտեսագետ-մենեջեր, Ռուսաստանի Օրթոդոնտների Պրոֆեսիոնալ Միության անդամ, Հայաստանի Օրթոդոնտների Միության անդամ, ինչպես նաև Օրթոդոնտների Եվրասիական Միության անդամ, Կրթության Միջազգային Ակադեմիայի դոցենտ: 2002 թ-ից մինչև այժմ զբաղվում է դասախոսական գործունեությամբ:
Ալեքսանյան՝ Լ. 2001 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Հավաստագրված բժիշկ-ատամնաբույժ-պարոդոնտոլոգ: Տնօրենի օգնական:
Գրիգորյան՝ Հ. 1997- 2004 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում: 2009 թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, որն ավարտել է 2011 թ-ին: Հավաստագրված բժիշկ-ատամնաբույժ-օրթոպեդ, Թվային Ստոմատոլոգիայի Միության անդամ: 2010 թ-ից աշխատում է «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում: «Մեդեսի» կենտրոնի գլխավոր բժիշկի տեղակալ:
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրի աստիճանը։ 2010 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։ 2011 թվականից աշխատում է «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում։
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը 2014 թվականից «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի ադմինիստրատորն է։
Առաքելյան՝ Գ. 2007 թ. ավարտել է Գիտությունների (կրթություն) Միջազգային Ակադեմիայի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2009 թ. ավարտել է Ազգային Առողջապահության Ինստիտուտի կլինիկական օրդինատուրան: Հավաստագրված բժիշկ – օրթոպեդ: 2004 թ-ից աշխատում է «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում:
Մկրտումյան՝ Մ. 2007 թ. ավարտել է Կրթության Միջազգային Ակադեմիայի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ստացել է բժիշկ- ստոմատոլոգ-պարոդոնտոլոգ որակավորումը:
Խաչատրյան՝ Ռ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը (2005 — 2010 թթ.): Նույն ինստիտուտում ավարտել է ինտերնատուրան (2011 թ.): Հավաստագրված բժիշկ- ընդհանուր պրակտիկայի ատամնաբույժ: 2011 թ-ից աշխատում է «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում:
Գրիգորյան Լ.Վ. 2004 թվականին ավարտել է Կրթության միջազգային ակադեմիայի ստոմատոլոգիական ֆակուլտետը, ստացել ատամնաբույժի որակավորում։
Սարգսյան Ի.Ս. Ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը (2004-2009 թթ.), օրդինատուրա ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում (2009-2011 թթ.): 2011 թվականից աշխատում է «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում։
посмотреть награды
посмотреть награды
Հայաստանի պրոֆեսիոնալ հավաստագրված բժիշկները միավորվել են «Մեդեսի» յուրահատուկ բժշկական կենտրոնի տանիքի տակ, որտեղ ստեղծված են որակյալ և արդյունավետ աշխատանքի համար բոլոր պայմանները` ի նպաստ Հայաստանի բնակչության: «Մեդեսի» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնը հագեցած է այսօր աշխարհում գոյություն ունեցող ամենաժամանակակից սարքավորումներով:
Այսպիսով, բժշկական կենտրոնը հնարավորություն ունի մատուցել ամենաբարդ բժշկական ծառայությունները ատամնաբուժության և էսթետիկ բժշկության ոլորտում, ընդհուպ մինչև պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժությունը:
Ժամանակակից ատամնաբուժությունը դադարել է լինել բժշկության նեղ մասնագիտական ոլորտ: Այսօր «Մեդեսի» կլինիկայի ատամնաբույժներն առաջարկում են որակյալ թերապևտիկ և վիրաբուժական ատամնաբուժական ծառայություններ` օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ ու մեթոդներ: Եթե անցյալ դարում հիվանդ ատամը հիմնականում անհրաժեշտ էր հեռացնել, ապա հիմա նորարարական մեթոդները թույլ են տալիս հաջողությամբ բուժել ամենաանհույս ատամները, ինչպես նաև վերականգնել բացակայող մշտական ատամները:
Այսօր յուրաքանչյուրը կարող է հիացնել շրջապատին իր «հոլիվուդյան ժպիտով»` կլինիկայում առկա ատամների սպիտակեցման և մաքրման տարբեր մեթոդների շնորհիվ:
Այցի հերթագրվելու համար կարող եք զանգահարել ` +37411 370-370 հեռախոսահամարով (24/7):
Մեզնից յուրաքանչյուրը կարող է կորցնել ատամները տարբեր պատճառներով: Այս դեպքում, անհրաժեշտ է հրատապ վերականգնել ատամնաշարը, որպեսզի կանխել ատամնանստվածքի դեֆորմացումը, նվազեցնել ծանրաբեռնումն հարակից ատամների վրա և կանխել ավելի լուրջ խնդիրները:
Ատամների իմպլանտացիան ներկայումս հանդիսանում է ատամների վերականգնման առավել առաջադեմ տեխնոլոգիա, որը կիրառվում է նաև «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկայում: Մի՛ երկմտեք, մեր կլինիկայում Ձեզ կբուժեն փորձառու մասնագետներ, որոնք օգտագործում են դենտալ իմպլանտոլոգիայի ոլորտում առավել ժամանակակից տեխնոլոգիաներ:
Այցելեք մեզ և մենք կօգնենք Ձեզ ձեռք բերել կատարյալ ժպիտ, վստահություն ու հաջողություններ կյանքում:
Ատամների իմպլանացիայի սակագները պարզելու համար կարող եք հերթագրվել այցի` զանգահարելով +37411 370-370 հեռախոսահամարով (24/7):
Ներկայումս Էսթետիկ բժշկությունը մեծ պահանջարկ ունի: Գաղտնիք չէ, որ խնամված տեսքն ու գրավչությունը թույլ են տալիս մեզ հաջողության հասնել և նպաստում են ազատ շփմանը: Ակտիվ ապրելակերպը, մշտական սթրեսները, ծանր աշխատանքը և ոչ ճիշտ սնունդը վնասում են մեր առողջությանը, ազդում են արտաքին տեսքի վրա, հանգեցնում քաշի ավելացմանն ու քրոնիկ հիվանդությունների աճին:
Գեղեցկությունը 21-րդ դարում հաջողության բանաձևն է: «Մեդեսի» էսթետիկ բժշկության կենտրոնի բարձր որակավորում ունեցող բժիշկների փորձի ու պատասխանատվության շնորհիվ` Դուք կազատվեք դեմքի և կազմվածքի թերություններից և կերկարացնեք Ձեր երիտասարդությունը:
Ատամների իմպլանացիայի սակագները պարզելու համար կարող եք հերթագրվել այցի` զանգահարելով` +37411 370-370 հեռախոսահամարով (24/7):