Միկրոդերմաբրազիան կամ դեմքի հարթեցումը նուրբ և բացարձակ անցավ միջոց է ազատվելու մաշկի մահացած շերտից՝ ակտիվացնելով արյան շրջանառությունը: Այն հարթեցնում է մանր կնճիռները,հանում է տարիքային հիպերպիգմենտացիան:
միկրոդերմաբրազիայի շարունակական պրոցեդուրաները թույլ են տալիս հեռացնել սպիերը,վնասվածքներից և վիրահատություններից մնացած հետքերը, կորյակները, այրվածքների հետքերը, պիգմենտային լաքաները: Միկրոդերմաբրազիայի հիմնական նպատակը մաշկի ծերացումը կանխելն է և միևնույն ժամանակ երիտասարդացնելը: Միկրոդերմաբրազիայից հետո անհրաժեշտ է դեմքը պաշտպանել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և քսել արևապաշտպան քսուք,որպեսզի մաշկի դուրս եկած շերտը հասցնի անվնաս վերականգնվել:Մաշկը վերականգնվում է 7-10 օրվա ընթացքում:Սա էլ պրոցեդուրայի անցկացման օպտիմալ ժամանակահատվածն է: