Լաբիոպլաստիկա մեծ և փոքր սեռական շուրթերի պլաստիկ վիրահատություն է։ Նախատեսված է մաշկային ծալվածքների ձևափոխման համար:
Լաբիոպլաստիկան կատարվում է այցելուի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական անհարմարություն զգալու դեպքում: Մասնավորապես, եթե կինը կարծում է, որ իր սեռական շուրթերը նորմալ տեսք չունեն:
Ցուցումներ
- սեռական շուրթերի ձևի, չափի փոփոխություն,
- ինտիմ գոտու թուլացում և իջեցում,
- սեռական փոքր շրթունքների երկարացում կամ անհամաչափություն:
Պատճաառներ
- բարդ ծննդաբերություն,
- ժառանգականություն,
- տարիքային փոփոխություններ,
- տրավմաներ:
Հակացուցումներ
- ինֆեկցիոն հիվանդություններ,
- ուռուցքային հիվանդություններ:
Լաբիոպլաստիկան կարող է ներառել կլիտորային գլխիկի արտազատում, եթե դրա հաստությունը խանգարում է գրգռվելուն կամ ունի անբավարար տեսք: