Medesy

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Главная » Ստոմատոլոգիա » Մանկական ստոմատոլոգիա

Մեդեսի» Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ +37411 370-370

Յուրաքանչյուր ծնող հոգում է իր երեխայի առողջ և երջանիկ ժպիտի մասին: Մեր երեխաների ատամների պահպանման, բուժման և պրոֆիլակտիկայի համար “Մեդեսի” էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում գործում է մանկական ստոմատոլոգիայի բաժանմունք: Բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները՝ տարածված ստոմատոլոգիական հիվանդություններից երեխաներին հարմարավետ և անցավ բուժելու համար, օգտագործվում են նորագույն սարքավորումներ և ամենաորակյալ դեղորայք: Երեխաների համար ձեռք է բերված և տեղադրված միակ “Ուրախ ստոմատոլոգիական աթոռը” Հայաստանում: Գույնզգույն և վառ կերպարները ստեղծում են դրական մթնոլորտ, որում այցը ատամնաբույժին ձեր երեխայի համար վերածվում է խաղի: Իսկ ձեր երեխաների բուժումը մենք վստահել ենք միայն ամենաուշադիր, բարի և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մանկական ատամնաբույժներին: Զարմանալի չէ, որ մանկական ստոմատոլոգիան՝ մեր բժշկական կենտրոնի հպարտությունն է:

Մեր բժիշկներն անցնում են երկար մասնագիտական վերապատրաստում: Բուժման և պրոֆիլակտիկայի օբյեկտ են հանդիսանում փոփոխվող և աճող կաթնատամներն ու մշտական ատամները, ատամնաշարերի ձևավորումը, բերանի խոռոչի առանձնահատուկ հիվանդությունները, ատամների հաճախակի վնասվածքները, երեխաների կաթնատամների բուժումը և այլն:

Մանկական հոգեբանության իմացությունն օգնում է մեր բժիշկներին մոտեցում գտնել բացարձակապես յուրաքանչյուր երեխային՝ ազատելով նրան վախից և այլ բացասական էմոցիաներից:

Дети нам доверяют

Երբ մեզ վստահում են

Чистим зубки щеточкой

Մաքրում ենք ատամները

Medesy

Բժշկական Կենտրոն

Мои зубки лучше

Իմ ատամներին չի հասնի

Մանկական ստոմատոլոգիայի ուղղությունները՝

  • Կաթնատամների բուժում
  • Կաթնատամների հեռացում
  • Օրթոդոնտիկ բուժում
  • Կարիեսի բուժում
  • Ատամների պլոմբավորում
  • Ատամների կոսմետիկ վերականգնում
  • Արմատների հեռացում
  • Դիմածնոտային պլաստիկա

Մեր մանկական ստոմատոլոգիայի բաժանմունքն ապահովում է երեխաների կաթնատամների ախտորոշման և հաջորդող բուժման ամբողջական շարքի կատարումը, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների պրոֆիլակտիկա, ինչպիսին են՝ կաթնատամների և մշտական ատամների կարիես, պուլպիտ, ստոմատիտ, գինգիվիտ, պարոդոնտիտ և լնդերի այլ պաթոլոգիական վիճակներ: Ատամների վնասվածքների դեպքում մանկական ատամնաբույժը ցուցաբերում է նաև առաջին օգնություն և հետագայում զբաղվում դրանց բուժմամբ ու վերականգնումով:

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կատարվում է ինչպես կաթնատամների, այնպես էլ մշտական ատամների հեռացում, այդ թվում նաև անզգայացմամբ: Փորձառու օրթոդոնտները զբաղվում են կծվածքի և այլ ատամնածնոտային անոմալիաների ուղղմամբ, մասնավորապես՝ օգտագործելով մանկական բրեկետ համակարգեր. Կլինիկայում անցկացվում է նաև շուրթի սանձիկի պլաստիկա և այլ վիրահատական մանիպուլյացիաներ:

Կաթնատամների բուժում

Կարիեսը երեխաների մոտ այսօր դառնում է ավելի ու ավելի տարածված բերանի խոռոչի հիվանդություն: Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է նույնիսկ մինչև 2 տարեկան եռեխաների մոտ: Կաթնատամների բարձր զգայունության և քայքայման ենթարկվածության պատճառով կարիեսը երեխաների մոտ զարգանում է սրընթացորեն: Շատ դեպքերում, բուժումը ժամանակին սկսելիս հաջողվում է փրկել ատամը: Սակայն ծայրահեղ դեպքերում ատամնաբույժները ստիպված են լինում հեռացնել կարիեսից վնասված կաթնատամները՝ առողջ ատամները փրկելու նպատակով, ուստի ատամնաբույժին ժամանակին այցելելը շատ կարևոր է:

Մանկական օրթոդոնտիա

Մանկական օրթոդոնտիան հատուկ դեր է խաղում մանկական ստոմատոլոգիայում, քանի որ ուղղել կծվածքն ու հավասարեցնել ատամներն ավելի լավ է վաղ հասակում: Բացի այդ, մանկական հասակում հնարավոր է կիրառել մշտական ատամների սխալ կծվածքի զարգացման կանխմանն ուղղված պրոֆիլակտիկ միջոցներ:

Ստորև ներկայացված են մեր աշխատանքները:

Առաջին խորհրդատվությունն անվճար է:

«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է Ձեզ առողջություն և գեղեցիկ ժպիտ:

Բրեկետների բուժում

Մանկական աթոռ

Կարիեսի բուժում

Մանկական ստոմատոլոգիա

Բրեկետներից առաջ և հետո

Բժիշկ Աննա

Մանկական բրեկետներ

Ատամների կանխարգելում