Հյուսվածքների ռեգեներացիայի գործընթացները բնական երևույթ են, սակայն տարիքին զուգընթաց նրանք դանդաղում են և լիարժեք չեն գործում: Չնայած այս ամենին՝ մենք կարող ենք օգնել վերականգնել հյուսվածքների ռեգեներացիայի ուժը: Առաջին անգամ 70-ական թվականներին այդ նպատակով օգտագործվել է թրոմբոցիտների մեծ քանակությամբ արյան պլազմա: Պլազման արյան հեղուկ մասն է, որում գտնվում են ձևավոր տարրերը։
Հենց այդ ժամանակ լաբորատոր պայմաններում ապացուցվել է, որ նման պլազման դրական ազդեցություն է ունենում մաշկի, մազի ֆոլիկուլների, ոսկրերի և հոդերի վիճակի վրա: Թրոմբոցիտներն ակտիվորեն արձակում են աճի գործոններ` սպիտակուցներ, որոնք խթանում են բջիջների բաժանմանը:

Ինչ է պլազմոլիֆթինգը
Պլազմոլիֆտինգը նորարարական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել մաշկի ծերացման դեմ: Մեթոդի հիմքում ընկած է պացիենտի արյունից ստացված պլազմայի ներարկումը: Նյութը կոչվում է թրոմբոցիտար աուտոպլազմա:
Թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումների շնորհիվ մաշկը հզոր խթան է ստանում և ակտիվացնում երիտասարդացման բնական գործընթացը` դրական ազդեցություն է թողնելով մաշկի ֆունկցիոնալ հատկությունների վրա, այն է՝ բարելավում է արյան շրջանառությունը, ակտիվորեն սինթեզվում են հիալուրոնաթթվի նոր մոլեկուլներ, ակտիվանում է կոլլագենի և էլաստինի ձևավորման գործընթացը: Այս ամենի արդյունքում լավանում է նաև մաշկի որակը: Այն դառնում է ավելի հարթ, առաձգական ու թարմ: Կնճիռները հարթվում են, բարելավվում են մաշկի գույնը, ուրվագծերը, մաշկը ձեռք է բերում առաձգականություն և առողջ փայլ:
Պլազմոլիֆթինգի իրականացումը
Պլազմոլիֆտինգի պրոցեդուրայի համար օգտագործվում է պացիենտի սեփական արյունը: Պրեպարատը պատրաստվում է 30-60մլ երակային արյունից, որը ցենտրիֆուգման միջոցով վերածվում է թրոմբոցիտներով հարստացված պլազմայի:
Պլազմոլիֆտինգի իրականացումը անցավ է և տևում է մոտ 1 ժամ: Որպես կանոն պլազմոլիֆտինգի կուրսը կազմված է 4-6 պրոցեդուրայից: Ներարկումների յուրաքանչյուր պրոցեդուրան կատարվում է 2-3 շաբաթ ընդմիջումներով, իսկ անհրաժեշտ պրոցեդուրաների քանակը կախված է մաշկի վիճակից: Կարևոր կետ է համարվում նաև ակտիվ նյութի հետ կապված ալերգիկ ռեակցիաների բացակայությունը, քանի որ պրոցեդուրան իրականացվում է միայն պացիենտի սեփական պլազմայով:
Գործողությունից անմիջապես հետո մշակվող մաշկի շրջանում կարող է այտուց առաջանալ, որը բավական արագ անցնում է: Իսկ ներարկումների աննշան հետքերը պրոցեդուրայի հետագա օրերին մշակվում են հանգստացնող դեմքի քսուքներով: