Medesy

Բարի գալուստ Երեւան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10–3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ:

Երևան — Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի ձախ ափին: Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն մարդ (2010), Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը մոտ 2,800 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և տասներկուերորդն է Հայաստանի պատմության մեջ: Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի ուրարտական բերդի հետքերը:

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ` 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին կամ Զորավար եկեղեցին), բազմաթիվ թանգարաններ, այդ թվում` Պատմության թանգարանը և Պետական պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը: Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ): Ինչպես նաև Ծիծեռնակաբերդը` Մեծ Եղեռնի հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Ճանապարհորդություն եւ տեղավորում

Մեդեսսի Ստոմատոլոգիական Կենտրոն-ը սիրով հրավիրում է Ձեզ՝ ուղևորվել Հայաստան, ուր բացի արևից Ձեզ կջերմացնեն երկրի ընդերքից ելնող հանքային աղբյուրներն ու ծարավը կհագեցնեն՝ այսօր աշխարհում բացառիկ արժեք ունեցող լեռնային սառն աղբյուրները։ Բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներ Ձեզ կսպասեն Հայաստանի դյութիչ բնության գրկում։ Իսկ քրիստոնեության վավերագրի ձեռագիր մատյանները, կդիմավորեն Մատենադարանում։ Եվ ամենակարևորը, Հայաստանից Դուք կհեռանաք ԱՌՈՂՋ ԵՎ ՁՅՈՒՆԱՃԵՐՄԱԿ ԺՊԻՏՈՎ։

Վերջին տարիներին Հայաստանում լայնորեն զարգացել է ատամնաբուժական տուրիզմը` հնարավորություն տալով բազմաթիվ օտարերկրացի պացիենտների գալ և որակյալ և մատչելի պայմաններում բուժել ատամները:

Ի տարբերություն արտերկրում ստոմատոլոգիական ծառայությունների միջին գների` Հայաստանում դրանք համեմատաբար մատչելի են, մի բան, որը հայկական ստոմատոլոգիական տուրիզմի հիմնական առավելություններից մեկն է:

Հարգելի ընկերներ:

Նախնական գրանցվելու դեպքում մենք կարող ենք ընդունել ձեզ ցանկացած ժամանակ որը հարմար է ձեզ համար:

Մենք սպասում ենք ձեզ հետեվյալ հասցեյով` ՀՀ, Երեւան-0054, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, 5/1 մենք (կամրջի հարեւանությամբ)

Անհրաժեշտության դեպքում մեր կլինիկայի ղեկավարը տաքսի կկանչի ձեզ համար, և կնախապատրաստի հյուրանոցի սենյակները կամ հարմարավետ անհատական բնակարանները:

Զանգահարեք մեզ եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր շրջագայությունը հարմարավետ եւ հիշարժան լինի Ձեր համար: Ձեզ է առաջարկվում 3-5 աստղանի հյուրանոցներ եւ մաքուր եւ հարմարավետ բնակարաններ Երեւանի կենտրոնում:

Բեռնել — տուրիզմի դիմումԲեռնել — Ստոմատոլոգիական տուրի ծրագիր

Ստոմատոլոգիական բուժում եւ իմպլանտացիա

Շատերին է ծանոթ «Մեդեսսի՚» ստոմատոլոգիական կլինիկան, ծանոթ ոչ միայն անվանումով, այլև արդյունավետ սպասարկմամաբ:

Եվրոպական չափանիշներին համապատասխանող «Մեդեսսի՚» ստոմատոլոգիական կլինիկան ունի առանձնացված ստորաբաժանումներ, ինչը հնրավորություն է տալիս մեկ կլինիկայի սահմաններում համալիր մոտեցում ցուցաբերել ատամնաշարի հետ կապված ցանկացած խնդրի լուծման ժամանակ:

Կլինիկայում վիրաբուժական, թերապևտիկ նպատակներով և իհարկե իմպլանտների տեղադրման ժամանակ օգտագործում են Waterlas լազերային սարքավորումը, որը Հայաստանում եզակիներից մեկն է:

Ժամանակակից սարքավորումների եւ պրոֆեսիոնալ բժիշկների շնորհիվ մեր կլինիկայում բոլոր այցելուները ստանում են բարձրորակ բուժում բոլոր ոլորտներում, օրթոդոնտից մինչեւ ամենաբարդ ատամների իմպլանտացիա: Մարդիկ գալիս են մեզ մոտ Եվրոպայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Չինաստանից, Իրանից բուժվելու, ատամների իմպլանտացիա և հանգստանալու համար :

Եթե Ձեզ անհրաժեշտ է ատամնաբուժական խնամք կամ ատամնաբուժական իմպլանտացիա, շտապեք օգտվել սեզոնային զեղչերից: Մենք սպասում ենք ձեզ: