Medesy

Главная » Վիրաբուժություն » Շուրթերի շտկում

Շուրթերը կնոջ դեմքի առավել գեղեցիկ և ուշադրություն գրավող հատվածն են։ Իգական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները դեռ հնագույն ժամանակներից բոլոր հնարավոր մեթոդներով փորձել են ընդգծել իրենց շուրթերի տեսքը:

Շրթունքները կարելի է մեծացնել 3 տարբերակով

  • Միայն վիրահատական միջամտությամբ (Բուլհորն)
  • Միայն ներարկումների միջոցով
  • Վիրահատական և ներարկումային մեթոդների համադրությամբ

Վերին շրթունքի ձգում՝ Շրթունքների մեծացման վիրահատական եղանակներից առավել տարածվածներից մեկը վերին շրթունքի ձգումն է՝ այլ կերպ՝ Բուլհորն վիրահատություն (անգլ․ Bullhorn Upper Lip Lift Surgery)։ Այս վիրահատության ժամանակ քթանցքերի ստորին գծով կատարվում է կտրվածք, մաշկի փոքր հատված հեռացվում է, շրթունքը ձգվում է վեր և կարվում։ Bullhorn վիրահատությամբ վերև է բարձրացվում հիմնականում շրթունքի միջին 2/3-ը։

Շուրթերի մեծացում ներարկման միջոցով 

Երկրորդ տարբերակը ֆիլերների ներարկումն է։ Բոլոր ֆիլերներն ունեն գելային կոնսիստենցիա: Դրանցից  ամենատարածվածներն են Juvederm-ը և Restilane-ը: Մաշկում գելի տարածվելուց հետո ֆիլերներն ակնթարթում ցուցաբերում են իրենց ազդեցությունը՝ «դուրս են հրում» կնճիռները և լրացուցիչ ծավալ են հաղորդում շուրթերին: Շրթունքների ծավալի մեծացման և ձևի շտկման համար կիրառվող գրեթե բոլոր ֆիլերները կազմված են հիալուրոնաթթվից, որը մարմնին «հարազատ» նյութ է։ Այն մտնում է բոլոր հյուսվածքների միջբջջային նյութի կազմության մեջ և հատկապես մեծ քանակությամբ պարունակվում է մաշկում։

Ֆիլերների ներարկման միջոցով կարելի է շտկել շրթունքների եզրագծերը (դրանց թույլ արտահայտված լինելու դեպքում), շրթունքներին ծավալ հաղորդել և խոնավեցնել։ Ֆիլլերները թույլ են տալիս նաև բարձրացնել բերանի անկյունները։