Medesy

Главная » Կոսմետոլոգիա » Լազերային էպիլյացիա

Ո՞րն է ալեքսանդրիտային լազերային մեթոդով մազահեռացման առավելությունը

Alma Laser մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում, որի համար կան բոլոր գերակշիռ փաստերը․ ներկայացնում ենք ստորև՝

Ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավելի շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը ավելի շատ օպտիկական էներգիա կարող է կրել, քան դիոդային 808-810 նմ լազերային ճառագայթը, իսկ վերջինս ավելի շատ` քան նեոդիմային 1064 նմ երկարության լազերային ճառագայթը։

Հաջորդ կարևոր հանգամանքը մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից՝ լազերային ճառագայթի կլանման աստիճանն է, որի դեպքում նույնպես ալեքսանդրիտային 755 նմ երկարության լազերային ճառագայթն ունի ամենաբարձր կլանման ցուցիչը։

Բյուրեղի միջոցով լազերային ճառագայթի գեներացումը թույլ է տալիս սարքավորման ֆիզիկական հարաչափերում լինել անսխալ և հաստատուն՝ ապահովելով առավել արդյունավետ միջամտության ընթացք։

Ցուցումներ՝

Որպես կանոն միջամտությունը ցուցված է մաշկի 1-3 ֆոտոտիպերին։ Որոշ տեխնոլոգիական լուծումներ թույլ են տալիս մազահեռացումը կատարել նաև թուխ մաշկի դեպքում՝ 4-6-րդ ֆոտոտիպի, սակայն տվյալ դեպքում պետք է ուշադրություն դարձնել, որ սարքավորման տեխնիկական հարաչափերը ցուցված լինեն մաշկի և մազածածկույթի համապատասխան տիպերի համար և ունենան հավաստող սերտիֆիկացումներ (FDA, CE)։

Միջամտության կատարման միջակայքեր

Մազածածկույթի աճն ունի փուլեր  և մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30%-ը։ Այդ է պատճառը, որ 1 այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, պետք է որոշակի ժամանակային միջակայքերով կրկնել միջամտությունը։ Պետք է նշել նաև, որ մարմնի ամեն հատվածում պոտենցիալ ֆոլիկուլների քանակը տարբեր է, ըստ այդմ տարբեր է նաև մազահեռացման անհրաժեշտ այցերի քանակը։