Medesy

Главная » Կոսմետոլոգիա » Մեզոթերապիա

Բոլորն էլ ցանկանում են ունենալ խնամված, առողջ, երիտասարդ մաշկ: Մաշկը կոսմետիկ խոնավեցնող միջոցներով խնամելը լավ է, սակայն շատ դեպքերում սննդարար նյութերը չեն կարողանում թափանցել մաշկի առավել խորը շերտերը, որոնցում առկա է դրանց պակասը: Այստեղ մեզ օգնության է հասնում մեզոթերապիան, որի շնորհիվ մաշկին անհրաժեշտ նյութերը (վիտամիններ, միներալներ, ամինաթթուներ) ներարկումների միջոցով ներմուծվում են մաշկի մեջ (մաշկի խորը շերտեր) հենց այն գոտիներում, որտեղ անհրաժեշտ է։

Մեզոթերապևտիկ կոկտեյլների մեջ պարունակվող ակտիվ նյութերը խթանում են կոլլագենի, էլաստինի, հիալուրոնաթթվի սինթեզը, լավացնում են մաշկի ներքին նյութափոխանակային պրոցեսներն ու լիմֆայի արտահոսքը։ Այս ամենը հանգեցնում է մաշկի ամրացմանը, թույլ է տալիս խուսափել փափուկ հյուսվածքների կախվելուց, կանխում է խոնավության կորուստը: Պրոցեդուրան օգնում է բարձրացնել մաշկային ծածկույթների առաձգականությունը՝ մաշկը դարձնելով հարթ և ձիգ: Բացի այդ, կանոնավորվում է նաև դեմքի գույնը, թույլ է տալիս վերացնել հիպերպիգմենտացիայի, հետակնե հետքերի օջախները։

Մեզոթերապիայի կուրսը նախատեսված է նաև մազերի վիճակի բարելավման, մազերի աճի խթանման համար: Մազաթափության դեմ մեզոթերապիան, որը նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, իրականացվում է ցանկացած տիպի մազերի դեպքում։ Մազերի մեզոթերապիան ապահովում է բուժական մեզոթերապևտիկ կոկտեյլների մատակարարումն անմիջապես մազարմատի սոխուկներին։

Մազապարկի ուժեղացված սնուցումը հանգեցնում է նրա ամրապնդմանը, տարբեր ծագում ունեցող մազաթափությունների դանդաղեցմանը։
Մեզոթերապիայի իրականացման համար կիրառվում են ամենաբարակ ասեղները, որոնց ներթափանցման խորությունը կազմում է 4-6 մմ, երբեմն կարող է լինել մինչև 15 մմ: Գործընթացն անցավ է, սակայն որոշ դեպքերում հնարավոր է տեղային անզգայացման միջոցների կիրառում: Առավելագույն արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է անցնել  մեզոթերապիայի մի քանի պրոցեդուրաներից բաղկացած բուժական կուրս: Իսկ պրոցեդուրաների թիվը կախված է խնդրահարույց շրջանից ու  վերջնական արդյունքից: